
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո խոսել է մրցաշարի մասին։
«Չեմ ցանկանում, որ «Ռեալը» մեզ բաժին հասնի քառորդ եզրափակչում։ Կցանկանայի այդ թիմի հետ հանդիպել Քարդիֆում կայանալիք եզրափակչում։
Ինչ վերաբերում է «Արսենալի» դեմ հանդիպմանը, ապա բարդ է կենտրոնանալ, երբ առաջին խաղում հաղթել ես 5։1 հաշվով։ Այդ մասին զրուցել ենք հանդիպումից առաջ ֆուտբոլիստների հետ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Bild»-ը։