Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ ՄՅՈւ-ի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչը, Հենրիխ Մխիթարյանը և Պոլ Պոգբան պայքարում են միմյանց հետ թիմի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:

Ակումբի Թվիթերի պաշտոնական էջը հարցում է անցկացնում երկրպագուների շրջանում՝ որոշելու համար փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին.

«Փետրվար ամսին մի քանի հիանալի հանդիպումներից հետո շատ ցավալի էր, որ վնասվածքի պատճառով Մխիթարյանը ստիպված եղավ բաց թողնել Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը: Հիմա Մխիթարյանը հավակնում է առաջին անգամ ստանալ «Ամսվա լավագույն խաղացող» մրցանակն այն ժամանակից ի վեր, ինչ միացել է ՄՅՈւ-ին Դորտմունդի «Բորուսիայից»,- գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Փետրվար ամսին Հայաստանի ագզային հավաքականի ավագը ՄՅՈւ-ի կազմում 5 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի հեղինակ, 2 անգամ էլ դարձել է «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»:




Լրահոս