Պետք է աշխատել շեֆի համար. «Արմավիր» ՔԿՀ պետը դիմել է «զոն նայողների» օգնությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի օգտին կալանավայրերից հնարավորինս շատ ձայն ապահովել: Նրանց շահագրգռվածության պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում ընդգրկված է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, եւ բանտապետերը, ըստ հրահանգի, աշխատելու են իրենց շեֆի համար:

Լուրեր կան, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանն այս հարցով նույնիսկ «զոն նայողների» օգնությանն է դիմել այն բանից հետո, երբ պարզվել է, որ բանտարկյալների մեծ մասն ամենեւին էլ մտադիր չէ ձայն տալ իշխանություններին: Բայց Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը. «Ես բան ու գործ չունեմ, ընտրություններո՞վ պիտի զբաղվեմ: Պիտի կալանավորո՞վ ընտրություններ անենք, հա՞: Ամեն մարդ իրա գործն է անում: Ես ընտրությունների հետ  ի՞նչ կապ ունեմ: Ես ուսադիր կրող մարդ եմ»: Հարցին` ՀՀԿ եռյակում արդարադատության նախարարն է, հետեւաբար` իրենք շահագրգռված են, որ ՀՀԿ-ն շատ ձայն ստանա, Նավասարդյանն ասել է. «Ի՞նչ անեք: Ինքը իրա գործն ա անում, ես` իմ, տաքսու վարորդն էլ` իրա»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս