Կարեն Ավագյանի ունեցվածքը լուրջ կասկածների տեղիք է տալիս. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ երիտասարդական թեւի հավերժ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ունեցվածքը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 2016թ. ընթացքում Ավագյանը ստացել է 20 մլն դրամի եւ 40 հազար դոլարի նվիրատվություն: Իսկ ընդհանրապես մեկ տարվա ընթացքում նա ունեցել է մոտ 30 մլն դրամի եկամուտ` մի մասը աշխատավարձի, մի մասը` «այլ եկամուտների», մի մասն էլ` ստացված փոխառությունների եւ այդ նվիրատվությունների տեսքով:

ՀՀԿ երիտթեւի առաջնորդը նաեւ հայտարարագրել է մեկ բնակարան, որը ձեռք է բերել  28.8 մլն դրամով: Իսկ ահա շարժական գույքի մասին որեւէ տեղեկատվություն նշված չէ: Նշենք, որ Կ. Ավագյանի կինը` Լիլյա Զաքարյանն էլ հայտարարագրել է ընդամենը 350 հազար դրամ եկամուտ: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Կարեն Ավագյանից մեկնաբանություններ ստանալ, թե ի՞նչ նվիրատվության մասին է խոսքը, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա  համարում:




Լրահոս