ՀՎԿ-ից «Ծառուկյան» դաշի՞նք. Արթուր Բաղդասարյանի աջակիցները լքո՞ւմ են կուսակցությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մեծ թափով է սկսել իր քարոզչական աշխատանքները՝ բացելով շատ շտաբներ, բայց տվյալ տարածքների վարձավճարները տալ չկարողանալու պատճառով փակել է դրանք, իսկ շտաբներում աշխատող ՀՎԿ-ի «համախոհները» շտապել են «Ծառուկյան» դաշինքի շտաբներ՝ պատճառաբանելով, որ իրենք շատ փող ունեն: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Կոտայքի մարզի շտաբների պատասխանատու Արթուր Միսակյանից:

Վերջինս, սակայն, զարմանալիորեն հերքեց քաղաքացիների տրամադրած տեղեկությունը՝ նշելով. «Անհեթեթություն է, նման բան չկա»: Մեր այն դիտարկմանը, որ «Ժողովուրդ»-ը Հրազդանում եղել է եւ նկատել, որ շտաբներից մեկը երեկոյան վեցն անց կեսի դրությամբ փակ է եղել. «Չգիտեմ, ավելի լուրջ հարցեր կան, հիմա ես նստեմ, գրասենյակը վեցն անց կես փակ էր, մի հոգի դուրս եկավ, գնաց գրասենյակ, վերցրինք, փակինք, ես չգիտեմ… լրատվամիջոցները ավելի լուրջ հարցերով պետք է զբաղվեն, իմ կարծիքով»,- սկսեց լրատվամիջոցների գործունեությանը անդրադառնալ Միսակյանը, որն իրեն չի վերաբերում՝ այդ դիտարկումը այդպես էլ չպարզաբանելով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս