Աղվան Հովսեփյանի որդիները բիզնես առաքելությամբ այցելել են Լոս Անջելես. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդիները՝ Միսակ և Նարեկ Հովսեփյանները վերջին օրերին կրկին այցելել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք՝ բիզնես առաքելությամբ։ Հովսեփյան եղբայրները ներդրումների նոր ասպարեզներ և ոլորտներ են փնտրում ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում։ Մեր տեղեկություններով՝ նրանք անշարժ գույքի ասպարեզում ներդրումներ ունեն կատարած հարավային Կալիֆոռնիայի մի քանի քաղաքներում և բիզնես այլ ծրագրեր են նախատեսում առաջիկայում։ Նախօրեին երկու եղբայրները վերադարձել են հայրենիք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս