ՍԱՊԾ նոր պետը կադրային զտումներ է անում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անցած նոյեմբերին Սննդի անվտանգության պետական ծառայության պետ նշանակված Իշխան Կարապետյանը կադրային զտումներ է անում։ Նա մի խումբ երիտասարդների է ընդունել, որոնք ոչ աշխատանքային փորձ ունեն, ոչ հմտություններ, այժմ էլ թիրախավորել է ՍԱՊԾ Երեւանի կենտրոնը, որտեղ 17 աշխատակից կա։

Մոտ 15 օր առաջ աշխատողներից մի քանիսին ասվել է, որ դիմում գրեն, ազատվեն։ Որպես բողոքի նշան՝ 17-ն էլ դիմում են գրել։ Սակայն նախընտրական փուլում վախեցել են աղմուկից եւ դիմումներին ընթացք չեն տվել։ Այժմ հարաբերական անդորր է տիրում, բայց աշխատակիցները վստահ են, որ ընտրություններից հետո հալածանքները նոր թափ կստանան։ Նրանք հատկապես տարակուսած են այն բանից, որ պետը չի բացատրում դժգոհությունների պատճառը, ոչ մի հրահանգ չի տալիս, ոչ մի «չեպե» չի հայտնաբերվել։ Նրանք եզրակացրել են, որ պարզապես աշխատատեղեր են ազատում յուրայինների համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս