
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը 3 դեպքով, ընդհանուր առմամբ, մոտ 4 կգ չհայտարարագրված զարդ է հայտնաբերել: Քաղաքացիներ Գեղամ Մինասյանի, Սամվել Ռշոյանի և Վահե Նալբանդյանի անունով փետրվարի 23-ից 25-ը Հայաստան ներկրված բեռների մեջ առկա են եղել չհայտարարագրված ոսկյա և արծաթյա զարդեր:
«Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները «Մետեքսիմ Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության տարածքում «Ռապիսկան» սարքի օգնությամբ զննության են ենթարկել «Կարմիր ուղի» ընթացակարգով ներմուծված բեռները և բացատրություն վերցրել քաղաքացիներից:
Բացահայտված մաքսանենգ ապրանքը փաթեթավորվել, կապարակնքվել ու փոխանցվել է ՊԵԿ հետաքննչական մարմնին»,- նշել է ՊԵԿ ՆՀՎ 3-րդ բաժնի պետ Հովակիմ Սարգսյանը:
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին