
Պենտագոնն ու Պետդեպարտամենտը մեղադրել են Ռուսաստանին բալիստիկ հրթիռի տեղակայման մեջ, ինչը խախտում է միջին և փոքր հեռավորության հրթիռների մասին Համաձայնագիրն ու սպառնալքի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար:
«Մենք կարծում ենք, որ ռուսները գիտակցաբար տեղակայել են այն ՝ նպատակ ունենալով սպառնալիք ստեղծել ՆԱՏՕ-ի համար»,-հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի ղեկավարի տեղակալ Փոլ Սելվան:
Ավելի ուշ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարկ Թոները մշտական բրիֆինգի ժամանակ հայտարարել էր, որ , ըստ Վաշինգտոնի, «Ռուսաստանի Դաշնությունը խախտում է հրթիռային համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները»:
Միջին և փոքր հեռավորության հրթիռների լիկվիդացման մասին ռուս-ամերիկյան 1987թ. Համաձայնագիրն արգելում է բալիստիկ և թևավոր հթրիռների տեղակայում և փորձարկում: