
Իրաքի Տիկրիկ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում առնվազն 30 մարդ է զոհվել:
Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Տեղի բժիշկներն ու անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնում են, որ երկու պայթյունների արդյունքում ևս 26 մարդ տուժել է:
Հաղորդվում է, որ մահապարտները պայթեցրել են «շահիդի գոտին»:
Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: