Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Ադալյատ Ամրահովի և Էլնուր Գաֆարովի նկատմամբ քրեական հետաքննությունը, ովքեր մեղադրվում են սպանության և սպանության փորձի մեջ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնում է Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը՝ 2003թ. քրեական հեղինակություն Հոկմուրադ Ալլահվերդիևը պատվիրել է իր երկու հայրենակիցների սպանությունը, ովքեր Յարոսլավլում զբաղվում էին առևտրով:
Ադրբեջանցի հեղինակությունը դիմել է ոմն Մուրադ Մամեդովին և նրան մոտ 496 հազար ռուբլի առաջարկել սպանությունն իրականացնելու համար: Վերջինս, որպես կատարող, ներգրավվել է Ամրահովին և Գաֆարովին: Նա մարդասպաններին ինքնաշեն զենք է տվել և առևտրականների մասին տեղեկություններ հայտնել:
Պատվիրատուն սպանվել էր 2007թ.: Մամեդովը հետախուզության մեջ է գտնվում, իսկ կատարողների գործը ուղարկվել է դատարան: