Armenian text to speach

Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Անդրադառնալով համայնքների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը՝ Կարեն Կարապետյանն այսօրվա կառավարության նիստում նշել է. «Մենք բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը:

Այս և այլ խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունները և դրանք պետք է առաջարկեն էապես նոր մոտեցումներ»: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 2-ամսյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների, համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միջազգային և տեղական փորձագիտական խմբերի հետ,  և անհրաժեշտության դեպքում լրամշակել համապատասխան նյութերը և տրամադրել համայնքներին: Միաժամանակ նախարարության և մարզպետարանների միջոցով խստորեն վերահսկելով դրանց գործնականում իրացումը։




Լրահոս