«Մեզ սկսել են վախեցնել». Լուկաշենկոն քննադատել է Մեդվեդևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվապահությունը չպետք է ընկած լինի բելառուսա-ռուսական հարաբերությունների հիմքում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Մեդվեդևը հայտարարել էր, որ եթե որոշ երկրներ չմտնեին մեր ԵՏՄ-ի կազմ կամ դուրս գային դրանից, ապա եվրոպական գներով ավելի թանկ գազ կգնեին:

«Ինձ զարմացրեց իմ ընկեր Մեդվեդևի հայտարարությունը: Մեզ սկսել են վախեցնել, որ բնական գազ կգնենք եվրոպական գներով: Այսինքն, կվճարենք ոչ թե $150, այլ $200»,-ասել է Լուկաշենկոն:

«Մեդվեդևը պետք է հասկանա, որ եթե մենք վճարենք ինչպես Եվրոպայում, ապա նա ստիպված կլինի ինչ-որ բանի համար վճարել: Եվ գինն ավելի բարձր կլինի, քան բնական գազը: Ես կարծում եմ, որ բոլորն են հասկանում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաշվապահություն չէ»,-ընդգծել է նա:




Լրահոս