
Արցախյան հակամարտությունը չափազանց շատ է ձգձգվել: Հակամարտության ռազմական կարգավորումն անհնար է: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Նա նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով:
«Մենք կանենք ամեն ինչ, ինչը մեր ուժերի սահմանում է, որպեսզի հակամարտությունը կարգավորվի»,-նշել է նա:
Սեկուտան հիշեցրել է, որ մոտ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այց կկատարեն Ադրբեջան: