Տխուր է, երբ կուսակցություն ես բացում և հենց առաջին պահից թշնամիներ ես ընտրում. Կարինե Աճեմյանը՝ Զարուհի Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին հայտարարություն արեց:

Վերջինս նշեց. «Հանրությունը հասկանում է, որ մեր առաջնային թիրախ թշնամին ՀՀԿ-ն է եւ Սերժ Սարգսյանը»:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:

«Շատ խորհրդանշական է, որ Զարուհի Փոստանջյանը հենց մարտի 8-ին է կուսակցություն բացելու մասին որոշում կայացնում: Մենք բացասական իմաստով երբևէ թիրախ չենք ունեցել, թշնամիներ չենք ունեցել: Կարծում եմ, որ շատ տխուր է, երբ կուսակցություն ես բացում և հենց առաջին պահից թշնամիներ ես ընտրում»,- ի պատասխան մեր հարցի նշեց Աճեմյանը:

Վերջինիս խոսքով՝ «Շատ ավելի լավ է, որ դու մտածես հետագա անելիքների մասին, երկրի զարգացմանը նպաստելու մասին և այդ քաղաքական ճանապարհին քո խոսքն ասելու, ոչ թե անառողջ քննադատությամբ հանդես գալու: Բոլոր այն զարգացման ուղիները, որոնք դու նախանշում ես նպատակ դնելու իրականացնելու հենց ոչ թե թիրախ ընտրելով, այլ պարզապես աշխատելով:

Պատգամավորն անդրադառնալով մարտի 5-ից անցկացվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքին` նշեց, որ այն շատ նորմալ է գնահատում:

«Կարծում եմ, որ այս մարտ ամսվա ընթացքում մենք գաղափարական բանավեճերի ականատես կլինենք, ծրագրերին, որոնք բոլորը ներկայացնում են, հասարակությունը պետք է ծանոթանար: Շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր ծրագրին ծանոթանան, որը նոր խոսք է, նոր տեսակ, և շատ կարևոր է, որպեսզի կարողանաս քո նախընտրած ուժին ձայն տալ: Այս առումով մեկնարկը շատ դրական եմ համարում և կարծում եմ ու հույս ունեմ, որ պարզ, թափանցիկ ընտրություններ անցկացնելու ճանապարհին քարոզարշավը քաղաքակիրթ մեթոդներով կիրականացվի»:

Արփինե Թովմասյան




Լրահոս