Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը կցուցադրեն Նյու Յորքում Ռոբերտ դե Նիրոյի փառատոնի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) անվանմամբ փաստագրական ֆիլմի պրեմիերան, որի հեղինակը ամերիկյան Էմմի հեռուստամրցանակաբաշխության դափնեկիր, հայտնի փաստագրագետ Ջո Բեռլինգերն է, կկայանա Նյու Յորքում «Թրայբեկա» կինոփառատոնի ժամանակ:

«Բեռլինգերը հայտնի «Խոստումը» ֆիլմի հիման վրա պատմում է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Թուրքիայի ժխտող քաղաքականության և նրա ռազմավարական գործընկերների մասին»,-գրում է ամերիկյան EntertainmentWeekly պարբերականը:

Նշվում է նաև, որ պրեմիերայից հետո կկայանա բանավեճ ֆիլմի հեղինակի հետ, որին կմասնակցեն նաև System of A Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրաելյանն ու գրող Փիթեր Բալաքյանը:

«Թրայբեկա» կինոփառատոնը հիմնադրվել է 2002թ. ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոյի կողմից:




Լրահոս