
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ոստիկանությանն առաջիկայում լրացուցիչ 3 մլն դրամ հատկացնել: Իսկ այդ գումարով ոստիկանությանն անհրաժեշտ է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընտրողների մատնահետքերը էլեկտրոնային ընտրացուցակներին կցագրելու, տվյալների ծրագրային բազա ստեղծելու նպատակով:
Կարճ ասած՝ ընտրական գործընթացում բնակչության անհատականացման համար: Իսկ ծրագրային բազայի նպատակն է պահանջվող ձեւաչափով արտահանել ընտրողների մատնահետքերը կամ մատնահետքերի ձեւանմուշները ՀՀ ոստիկանության տիրապետման տակ գտնվող բնակչության կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տվյալների բազայից: