ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պապիկը պնդում է` հանրապետականներին ընտրելու համար իրեն 100 դոլար են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրակաշառքը անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաքննարկվող, քննադատվող, սակայն այդպես էլ չբուժվող երևույթն է դարձել:

Բոլոր ժամանակների ընդդիմադիրները բարձրաձայնել և հիմա էլ բարձրաձայնում են այն մասին, որ իշխող կուսակցության հաղթանակը ապահովվում է մեծապես ընտրակաշառք բաժանելու միջոցով: Սակայն երբ պահանջում են հստակ փաստեր, հիմնականում դրանք չեն ներկայացվում, քանի որ եւ ընտրակաշառք տվողները, եւ վերցնողները հրաժարվում են հաղորդում տալ: Իսկ այդ հանցատեսակը 2 օբյեկտ ունի եւ եթե կողմերից մեկը կամք չի դրսեւորում բացահայտելու, գործընթացը փլվում է:

Այսօր ArmLur.am-ը իր՝ ավանդական դարձած հարցախույզերից մեկի ժամանակ բացահայտում արեց. Էջմիածինցի պապիկը առանց վախենալու տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից իրեն ընտրակաշառք են տվել 100 ԱՄՆ դոլար, եւ ինքն իր ձայնը տալու է ՀՀԿ-ին:

Այսպիսով, ապրիլի 2-ին կայանալիք խոհրհդարանական ընտրություններում առաջին ընտրակաշառք վերցնողն ինքնախոստովանեց:

Տեղեկացնենք, որ այս դեպքում գործում է ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ կաշառք ստացողը եթե եռօրյա ժամկետում հաղորդում է տալիս, ապա ազատվում է պատժի կրումից: Հակառակ դեպքում գումարի չափից կախված՝ նրա նկատմամբ քրեական հետախուզում կարող է իրականացվել: Ի դեպ, գոյություն ունի նաև քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածը, որը սահմանում է հետևյալը՝ քրեական գործ չի հարուցվում, եթե անձը զղջում է:

Այնպես որ, իշխող ուժից կաշատռք վերցնելուց առաջ պետք է հիշել, որ պատասխանատվությունն անխուսափելի է: Պատժվում են, եւ կաշառք վերցնողը եւ տվողը:

Հ.Գ. ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀԿ-ից: Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը հայտարարեց, թե նման բան հայտարարողը պետք է դիմի իրավապահ մարմիններին: «Եթե իրոք նման բան են ասել, թող դիմեն իրավապահ մարմիններին», – հավելեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս