Ինչո՞ւ էր «Կոնգրես-ՀԺԿ»-ի նախընտրական հանդիպումները մարզերում սակավամարդ. պարզաբանում է Արամ Մանուկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչների` Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում նախընտրական հանդիպումները սակավամարդ էին։ ՀԱԿ փոխնախագահ Մանուկյանը «Ժողովուրդ»ի հետ զրույցում այդ հանգամանքը բացատրել էր, թե դրանք եղել են ակտիվի հետ հանդիպումներ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը մտադիր է իր քարոզչական հանդիպումները սահմանափակել հենց նման հանդիպումներով` քարոզչություն իրականացնել միայն ակտիվի մոտ:

Թե ինչո՞ւ են այդպես վարվում, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց. «Ընտրարշավը շատ դինամիկ բան է, ձեւերը փոխվում են այդ ամբողջ ընթացքում, ես հիմա չեմ էլ ուզում դրա մասին խոսել, որովհետեւ քարոզարշավի ընթացքը կարող է մեզ թելադրել նոր քայլեր, շատ-շատ հարցեր, որոնք նախապես պլանավորված չէին»:




Լրահոս