Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ մի շարք բանտապետեր սկսել են կալանավորների վրա տարբեր կերպ ազդել, որպեսզի ՀՀԿ-ի համար ձայներ հավաքեն: Ավելին՝ ՔԿՀ-ներում լուրեր են տարածվել, որ պետերի հետագա պաշտոնավարման հարցը կախված է հենց ՀՀԿ օգտին ստացած ձայներից:
Նկատենք, որ քրեակատարողական հիմնարկները գործում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ, իսկ նախարար Արփինե Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է՝ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում է:
«Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյան
-Պարո՛ն Բուլղադարյան, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակն է գլխավորում, տեղեկություններ կան, որ ՔԿՀ պետերին հանձնարարվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքել, այլապես իրեն պաշտոնավարման հարցն է դրված:
-Մեզ չեն ասել ուղղորդել, իրենց գործն է՝ ում ուզում են, թող ընտրեն: Ամենայն ազնվությամբ նման բան չկա, ով ում ուզում է, թող ընտրի:
-Վստահեցնո՞ւմ եք, որ նախարարը չի հանդիպել, ընտրությունների մասով չի խոսել, չէ՞, ազնվությամբ նման բան չի եղել: Կոնկրետ Հրազդան ՔԿՀ-ում ով է երշխավորում, որ կալանավորը անկաշկանդ ընտրի նրան, ում ցանկանում է:
-Դա իրենց իրավունք է, ով ուզում է, թող իջնի, նայի, դրսից կամիսյա էլ է լինելու, ուղղորդվածություն չկա, նման բան չկա, հարյուր տոկոս ասում եմ՝ նման բան չկա:
-Իսկ մեկ ամիս անց վստա՞հ եք, որ Ձեր ՔԿՀ պետի պաշտոնավարման հարցը չի բարձրաձայնվի:
-Վա՛յ, լավ էլի:
զրուցեց Քնար Մանուկյանը