Տավրոս Գևորգյանի թիմակիցները դռները թակելով մարդկանց են հավաքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Տավրոս Գևորգյանն իր նախընտրական հանդիպումները սկսել է 16-րդ թաղամասից: Թեև նրա կողմնակիցները հոգացել են, որ հանդիպումը մարդաշատ անցնի, Գևորգյանին դիմավորեն աղ ու հացով, սակայն, այնուամենայնիվ, շատ քիչ մարդ է ներկա եղել:

Տեսնելով այս վիճակը՝ Տ. Գևորգյանի թիմակիցները մտել են շենքերը և թակելով բնակիչների դռները՝ նրանց խնդրել, հորդորել են իջնել բակ՝ հանդիպելու թեկնածուին, հարցեր տալու նրան: Ու թեև բնակիչներից շատերը չեն մերժել Գևորգյանի կողմնակիցների խնդրանքը, այնուամենայնիվ, այդպես էլ չեն իջել հանդիպման:

Հիշեցնենք, որ վերջերս Աջափնյակում մեծ ծեծկռտուք էր տեղի ունեցել Տ. Գեւորգյանի եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ այդ ընտրատարածքում կրկին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Արման Սահակյանի կողմնակիցների միջեւ, բայց իրավապահներն այդպես էլ ընթացք չէին տվել միջադեպին:




Լրահոս