Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Զավեն Իգիթյանը 4-րդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Զավեն Իգիթյանը որակավորման փուլից 7-րդ տեղով անցավ եզրափակիչ: Նա հավակնում էր մեդալի, սակայն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Նույն մրցաձեւում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Բենիկ Խլղաթյանը (22-րդ տեղ), որակավորման փուլի արգելքը չէր հաղթահարել: Այսօր երիտասարդ աղջիկներից պայքարի մեջ մտել է Ալլա Պողոսյանը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւի որակավորման փուլում նա ցույց է տվել 37-րդ արդյունքը:

Նախորդ օրը երիտասարդների մրցաշարում 10 մ օդամղիչ հրացան ձեւում հանդես էին եկել Նարեկ Ադամյանը (31-րդ տեղ), Հայկ Բաբայանը (45), Վրեժ Թորոսյանը (52): Նրանց չէր հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:

Քիչ անց խառը թիմային պայքարում 10 մ հրացան մրցաձեւում կրակագիծ կելնեն երիտասարդներ Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը:




Լրահոս