Ինչո՞ւ Լուսաձոր գյուղի պանրի արտադրամասում արտադրված պանիրը Տավուշի մարզում չի վաճառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. տարեմուտին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին, որ Ֆրանսիայի հայկական խորհրդի կողմից հիմնադրված «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձոր գյուղի պանրի արտադրամասում արտադրված պանիրը Տավուշի մարզում չի վաճառվում, այն առաքվում է Ռուսաստան:

Գրավոր դիմեցինք Տավուշի մարզպետարան՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ այդ հիմնադրամի Լուսաձորի պանրի արտադրամասի պանիրը սահմանամերձ Տավուշի մարզի խանութներում չի վաճառվում, այդ արտադրամասը Տավուշի մարզի ֆերմերներից կաթ չի գնում, փոխարենը մթերում է Գեղարքունիքի մարզի ֆերմերների կաթը:

Մարզպետարանից ստացանք հետեւյալ պատասխանը. «Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, եւ մարզի համայնքներում արդեն տեղեկացված են, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի պանրի ընդլայնված արտադրամասի կողմից սահմանված չափանիշներին կաթի համապատասխանության դեպքում, արտադրամասի կողմից կաթը կընդունվի: Լուսաձորում արտադրված պանիրը վաճառվում է հենց արտադրամասում, առկա է նաեւ որոշ խանութներում»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս