ՀՀ-ԵՄ «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի շուրջ քննարկումներ ԱԳՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի համակարգմամբ կայացան Հայաստան-Եվրոպական միություն 2017-20թթ. ժամանակահատվածի համար «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի շուրջ քննարկումներ։

Եվրոպական կողմից քննարկումներին մասնակցում էին այդ նպատակով Երևան ժամանած Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի պաշտոնատար անձինք, ինչպես նաև Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: Հայկական կողմից մասնակցում էին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և ԱԳՆ ներկայացուցիչներ։

Հանդիպմանը քննարկվեց վերոնշյալ փաստաթղթի նախագիծը, որն արտացոլում է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրից բխող համագործակցության առաջնային չորս ուղղությունները և երկուստեք ստանձնած հանձնառությունները:

Քննարկվեցին կողմերի մոտեցումները նախագծի հիմնական՝ արդյունավետ կառավարում և կառույցների ամրապնդում, տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, հաղորդակցություն, էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր, շարժունակություն և մարդկանց միջև շփումներ բաժինների վերաբերյալ։

Նախատեսվում է, որ «Գործընկերության առաջնայնություններ»-ը կհաստատվեն ՀՀ-ԵՄ Համագործակցության խորհրդի կողմից, որը համարվում է երկկողմ հարաբերությունների ընթացքը կանոնակարգող բարձրագույն մարմինը։




Լրահոս