Այսօր Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյանի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեքսանդր Խատիսյան (փետրվարի 17, 1874, Թբիլիսի – մարտի 10, 1945, Փարիզ), հայ քաղաքական գործիչ և լրագրող, Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար և երկրորդ վարչապետ, շուրջ 7 տարի եղել է Թիֆլիսի քաղաքապետ։
Ինքնակառավարման, բժշկության, տնտեսության ու մշակույթի մասին բազմաթիվ հոդվածների և հայերենից թարգմանությունների հեղինակ է։

Ալեքսանդր Խատիսյանը ծնվել է Թիֆլիսում 1874 թվականի փետրվարի 17-ին՝ խոշոր ազնվականի ընտանիքում։

1891 թվականին ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան։ Սովորել է Մոսկվայի և Խարկովի համալսարաններում և ստացել բժշկական կրթություն։ 1897 թվականին գերազանցությամբ ավարտում է համալսարանը ու ստացել բժիշկի մասնագիտություն։ 1898 թվականին մեկնում է արտասահման վերապատրաստվելու լավագույն կլինիկաներում։ Այցելել է Իտալիա, Ֆրանսիա ու ԳԵրմանիա, որտեղ ուսուցանել է հիգիենահասարակական, իրավական գիտություններ ու մունիցիպալ գործ՝ սպանդանոցներ, հիվանդանոցներ, ջրամատակարարում։ Փարիզում ու Բերլինում հրապարակել է մի քանի բրոշյուր ու գիրք նվիրված ջրամատակարարմանը, քարասալարկներին, ժողովրդական տներին և այլն։

Խատիսյանը գերազանց տիրապետել է հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին ու վրացերենին։




Լրահոս