
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Ռուսաստանում ոչ-ոքի խաղաց «Ռոստովի» հետ` 1:1:
Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով բացեց հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին:
Հավելենք, որ Մխիթարյանը զգուշացվեց առաջին խաղակեսում և փոխարինվեց 67-րդ րոպեին: