Վերջին միջադեպերը կվնասե՞ն ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի հարաբերություններին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը բացասական է գնահատել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցների մասնակցությամբ միջադեպերը: Հիշեցնենք, նման միջադեպ էլ գրանցվել էր Արագածոտնի մարզում ՀՀԿ եւ ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների միջեւ. Փարպի գյուղում ՀՀԿ-ականները ծեծել էին ՀՅԴ ներկայացուցչին:

«Գուցե լարվածությունը էականորեն մեղմացել է համեմատած այն ժամանակներում անցկացվող ընտրությունների հետ, հիշեք նախագահական ընտրությունների ժամանակ ինչեր էր կատարվում, մեծամասնական ընտրակարգի ժամանակ ինչեր էր կատարվում, հիմա էականորեն թուլացել է, սա պետք է արձանագրենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա: Հարցին՝ եթե նման միջադեպերը շարունակական լինեն, չե՞ն վնասի ՀՀԿ-ի հետ հարաբերություններին, Մինասյանը պատասխանել է. «Ցանկացած հարաբերություններում, երբ այն վերածվում է խմբային, իսկ հետո հասարակության ավելի լայն շերտերի ներգրավածության բախման, բնականաբար չի կարող հետեւանք չունենալ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս