
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ազատ կարձակվի քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2014թ. 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նա ազատ կարձակվի 2013 թվականի համաներման հետեւանքով պատժաչափը կրճատվելու արդյունքում: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նրա մարտական ընկերներից Գագիկ Սարուխանյանը, ամենայն հավանականությամբ 2017 թվականի մայիսի 25-ին Վոլոդյա Ավետիսյանը կլինի ազատության մեջ: Բացի այդ՝ Սարուխանյանը նաեւ տեղեկացրեց, որ Վոլոդյա Ավետիսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններին որեւէ դեպքում ձայն չտալ իշխող Հանրապետական կուսակցությանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: