Արթուր Բաղդասարյանը «սև փիար» է որակել իր որդու՝ բանակում չծառայելու մասին հարցը. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՎԿ-ն ի դեմս Արթուր Բաղդասարյանի, անդրադարձել է բանակի  խնդիրներին։ Մասնավորապես, առաջարկում է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, և 18 տարեկան  երեխաները առաջնագծում չկանգնեն։ Այս դրույթի ընդդիմախոսները  հարց են բարձրացնում՝ բավական չէ, որ Բաղդասարյանի և բարձրաստիճան  այլ պաշտոնյաների  որդիներն  առաջնագծում չեն ծառայել, հիմա էլ այդ նույն դրույթը Ա. Բաղդասարյանն այլոց վրա  է տարածում։

Իր որդուն առնչվող հարցադրման այս մասը ՀՎԿ-ի ղեկավարը «սև փիար» է որակել, և հիշեցրել՝ ինչու իր որդին բանակում չի ծառայել։

«Նախ՝ ես ոչ մի տեղ չեմ կարդացել այն, ինչ դուք եք ասում։  Ինչ վերաբերում է իմ որդուն, նա օրենքով սահմանված կարգով սովորել է և սովորում է։ Պաշտպանել է ատենախոսական թեզ, ինչպես շատ ընտանիքներ։ Ես պայքարում եմ, որ աստիճանաբար Հայաստանում ստեղծվի պրոֆեսիոնալ  բանակ»,- ասել է Բաղդասարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս