Armenian text to speach

Կարինե Պողոսյանի փեսային բերման էին ենթարկել ոստիկանություն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի զարմուհու՝ Կարինե Պողոսյանի փեսա Խաչիկ Հովհաննիսյանին անցած շաբաթ բերման էին ենթարկել ոստիկանություն։ Պաշտոնական բացատրությունն ավտոմեքենայի վրա չթույլատրվող «բոշ» ազդանշանային համակարգն է եղել։ ՃՈ 3 մեքենա շրջափակել են երիտասարդի մեքենան, իջել ու միանգամից սկսել են տեսանկարահանել։ Ապա արձանագրություն է կազմվել 100 հազար դրամ տուգանքի չափով։

Զարմանալի է, որ հենց նախընտրական շրջանում է անհանգստացրել Արգամ Աբրահամյանի ընկեր և ընտրական պրոցեսների ակտիվ դերակատար Խաչիկ Հովհաննիսյանի «դռռիկ սիգնալը», այնինչ նրա մեքենայի վրա դա եղել է շատ վաղուց, ավելին՝ նրա շրջապատից երդվում են, թե ազդանշանային համակարգի «կալակոլչիկները» վերջին շրջանում անջատված են եղել, քանզի «առվակների» «կարկաչելուց» հետո Աբրահամյանի ողջ շրջապատը ձգել է գոտիները, ավելի զգուշավոր դարձել։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս