Նախընտրական շրջանում բժիշկները գործուղվում են մարզեր. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին՝ նախընտրական  քարոզարշավի  մեկնարկի  ամենաթեժ պահին, «Փաստին»  հասած տեղեկություններով, հանրապետության հիվանդանոցների  բժիշկները  գործուղվում են մարզեր՝  մարզերի բնակչությանն  անվճար  բուժօգնություն  տրամադրելու նպատակով։

Թերևս, դա արվում է իշխանության ուշադրությունը  ժողովրդի հանդեպ  ի ցույց  դնելու  նպատակով։  Առողջապահության նախարարությունից  վստահեցրի, որ բժիշկների այցերը մարզեր  կապ չունեն  իշխող  ՀՀԿ-ի  նախընտրական  քարոզարշավի հետ։

«Զուգադիպել է  քարոզարշավի ընթացքի  հետ։  Պատճառն այն է, որ նոյեմբերից  որոշված էր, որ պետք է գնան, բայց ցրտաշունչ  ձմեռ եղավ,  ճանապարհների, տարածքի  տարբեր խնդիրներ ունեինք, ստիպված փետրվարի  23-ից  ենք սկսել։  Սա առաջին անգամ չէ, բազմաթիվ անգամներ և առանձին մասնագիտական խմբերով ենք գնացել և եղել են նեղ մասնագիտական խմբեր։ Որևէ կուսակցության հետ կապ չունենք»,- «Փաստի» հետ զրույցում  վստահեցրել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության  քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս