«Վանաձոր Քիմպրոմ»-ի պարտքերի մասով պատասխանատվությունն ընկել է «Քիմպրոմ մենեջմենթ» ընկերության ուսերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 13-ի որոշմամբ՝ թվով 214 քաղաքացիների պահանջների իրավունքը փոխանցվել է «Քիմպրոմ մենեջմենթ» ՓԲԸ-ին: Ասել է, թե «Վանաձոր Քիմպրոմ»-ի պարտքերի մասով պատասխանատվությունն ընկել է «Քիմպրոմ մենեջմենթ» ընկերության ուսերին: Ինչի հիմք է հանդիսացել 2017 թվականի հունվարի 17-ին կնքված պայմանագիրը: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Քիմպրոմ Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը անցած տարվա օգոստոսի 22-ին որոշել էր «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերեր «Միջազգային բիզնես կենտրոն» եւ «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ներին փոխարինել «Քիմպրոմ մենեջմենթ» ՓԲԸ-ով:




Լրահոս