Այսօր Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, փոխանցում է Gazeta-ն:

Կողմերը կքննարկեն Սիրիայի իրավիճակը, այդ թվում՝ երկու երկրների ռազմական գործողությունների կոորդինացումը:

Էրդողանի այս այցը արդեն երկրորդը կդառնա երկու երկրների հաշտեցումից հետո՝ կապված Սու-24-ի դեպքի հետ:

Այցի շրջանակներում թուրք նախագահը կհանդիպի ոչ միայն Պուտինի հետ, այլև կմասնակցի բարձր մակարդակով ռուս-թուրքական խորհրդի համագործակցության նիստին:

Ինչպես ակնկալվում է, թուրքական կողմը կքննարկի նաև տնտեսական պատժամիջոցները, որոնք դեռևս շարունակում են գործել Թուրքիայի դեմ:




Լրահոս