«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ կուսակցություններն արդեն հայտարարագրել են իրենց ունեցվածքը: Ընտրություններին մասնակից 9 ուժերի մեջ ամենաաղքատը Կոմունիստական կուսակցությունն է:
Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Կոմկուսը չունի որեւէ անշարժ գույք, փոխարենը ունեն երկու մեքենա՝ «Գազ-3110» մակնիշի՝ 1999 եւ 2002 թվականների ռուսական արտադրության: Կոմկուսի դրամական միջոցներն էլ կազմում են 46 հազար դրամ: