
Տարածաշրջանում այլ գործընկերների բացակայությունը Ռուսաստանի հետ դաշնակցային կապերը պահպանելուց բացի Հայաստանին այլընտրանք չի թողնում: Այս մասին ասվում է ամերիկյան Stratfor մասնավոր վերլուծական-հետախուզական ընկերության հոդվածում՝ նվիրված հայ-ռուսական հարաբերություններին և արցախյան հակամարտությանը:
Հրապարակման համաձայն՝ Մոսկվան վերահսկողություն է սահմանում Արցախում՝ այդպիսով ապահովելով իր դոմինանտությունը Հարավային Կովկասում:
«Բոլոր այլ տարածաշրջանային ուժերը, այդ թվում և Թուրքիան, ակտիվացել են տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ընդլայնել Ռուսաստանի դիրքերը, սակայն ներկա պահին բոլոր այլ ուժերը զբաղված են Մերձավոր Արևելքում»,-ասվում է հոդվածում:
Stratfor-ի փորձագետները համարում են, որ առանց Ռուսաստանի համաձայնության ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կարող որևէ որոշիչ քայլ կատարել արցախյան հակամարտության կարգավորման հարցում: