
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի սահմանադրությունում փոփոխությունների մասին օրենք է ստորարգել, որով ընդլայնվում է քաղաքական կյանքում խորհրդարանի և կառավարության դերը, փոխանցում է BBC-ն:
Օրինագծին հավանություն են տվել Ղազախստանի խորհրդարանում մարտի 6-ին, որից հետո այն ստորագրվել է նախագահի կողմից:
Փաստաթղթի համաձայն՝ կառավարությունն իրավունք ունի հաստատել պետական ծրագրերն ու ֆինանսավորման և աշխատանքի վճարման միասնական համակարգը բոլոր օրգանների համար, որոնք պահվում են պետբյուջեի հաշվին:
Բացի այդ, օրինագծով ընդլայնվում է մաժիլիսի (երկրի խորհրդարանի ստորին պալատ) դերը կառավարության ձևավորման դեպքում, ինչպես նաև խորհրդարանին ավելի մեծ հնարավորություններ է տալիս՝ վերահսկելու նախարարների կաբինետի աշխատանքը: