Հայաստանն ակնկալում է կայուն տնտեսական աճ՝ սկսած 2018 թվականից. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որոնց արդյունքում կկրճատվեն պետական ծախսերը, կվերացվեն մասնավոր ներդրումների ճանապարհին առկա խոչընդոտները, որպեսզի հաջորդ տարի երկրի տնտեսությունը դրվի կայուն հիմքերի վրա»,-ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում:

Վարչապետը նշել է, որ նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը մասնավոր հատվածի հետ համատեղ պետք է մշակի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Նա իրատեսական է համարում այս տարի 850 մլն դոլար ընդհանուր ծավալով ներդրումների ներգրավումը, մեծ մասը՝ մասնավոր հատվածից:
Կարեն Կարապետյանի կարծիքով՝ «մենք կկարողանանք դիմակայել մարտահրավերներին և հասնել 3,2 տոկոս տնտեսական աճի ընթացիկ տարում»: «Հենց որ կայունացնենք տնտեսական իրավիճակը, 2018 թվականին կարող ենք ունենալ հաստատուն տնտեսական աճ», – ասել է Կարապետյանը:

Վարչապետը նշել է նաև, որ կառավարության ուշադրության կենտրոնում կլինի կոռուպցիայի դեմ պայքարը:




Լրահոս