Երեկ Եվրոպայի բադմինտոնի կոնֆեդերացիան Լիլիթ Պողոսյանին հրավիրել է մասնակցելու «Centre of Excellence» ծրագրին` արդեն որպես կենտրոնի անդամ: Այս մասին հայտնում է Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիան
Ծրագրի նպատակն է մարզվելու հնարավորություն տալ իրենց երկրում մարզումների բավարար պայմաններ չունեցող հեռանկարային բադմինտոնիստներին:
Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանն ապրիլի 25-30-ը Դանիայի Կոլդինգ քաղաքում հանդես կգա Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Այնուհետեւ կմեկնի Դանիայի Հոլբեկ քաղաք` մասնակցելու ուսումնամարզական հավաքին (մայիսի 1-5-ը):
Լիլիթ Պողոսյանը մասնակցել է նաեւ Եվրոպայի կոնֆեդերացիայի կազմակերպած առաջին հավաքին: