ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում դատավորներ են նշանակվել:
Այսպես.
Վաչե Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Գեղամ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Սուսաննա Գզոգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Հրամանագիրն ստորագրելիս ՀՀ Նախագահը ղեկավարվել է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առել Արդարադատության խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի ԱԽ-3-Ե-4, ԱԽ-3-Ե-5, ԱԽ-3-Ե-6 և ԱԽ-3-Ե-7 որոշումներով ներկայացված եզրակացություններ: