Գործարար Ռուբեն Վարդանյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովն առաջադրվել են «ԿամԱԶ»-ի տնօրենների խորհրդի նոր կազմում, փոխանցում է Rusarminfo-ն:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նոր կազմի թեկնածուների ցուցակը հաստատված է. նրանց ընտրությունը կկայանա 2017թ. հունիսի 23-ին:
«Վարդանյան, Բրոյտման և գործընկերներ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը տնօրենների խորհրդի գործող անդամ է, ինչպես և մյուս այլ 10 թեկնածուները, նոր անդամ է միայն Անատոլի Սերդյուկովը: