Մոսկվան օգտագործում է Երևանի և Բաքվի հետ հարաբերություններն արցախյան հակամարտության կարգավորման համար. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը մտադիր է շարունակել Արցախի հարցով իր միջնորդական առաքելությունը: Այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը շարունակում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր համագործակցությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Արցախյան հակամարտության ուժային լուծումն անթույլատրելի է»,-հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը զուգահեռ ինքնուրույն քայլեր կձեռնարկի խնդրի լուծման համար, քանի որ Մոսկվան մոտ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, որոնք թույլ են տալիս «բացահայտ կարծիքներ փոխանակել առանցքային հարցերի շուրջ»:




Լրահոս