
Ռուսաստանը սառեցրել է դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինային այն պատճառով, որ Տեխնիկական և արտահանման դաշնային ծառայությունը չի ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ նման իրավիճաը շարունակվում է մեկ ամսվա ընթացքում: ՌԴ էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռուսաստանը նավթամթերքների մատակարարման հարցով միջակառավարական համաձայնագրեր չունի Հունգարիայի և Ուկրաինայի հետ:
ՌԴ էներգետիկայի նախարարությունը հայտնել է նաև, որ նավթամթերքները՝ նախատեսված Ուկրաինա մատակարարման համար, ուղարկվել են Պրիմորսկ և Նովոռոսիյսկ: