Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է կենսաթոշակային տարիքի ավելացման վերաբերյալ օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի խորհրդարանում հաստատվել է երկրում առկա բոլոր մասնագիտությունների համար կենսաթոշակային տարիքային ցենզը բարձրացնելու օրինագիծը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահ Հադի Ռաջաբլիի փոխանցմամբ` կենսաթոշակային նախագծում կատարվել է 98 փոփոխություն, որոնց համաձայն` տղամարդկանց կենսաթոշակային տարիքը մինչ 2021 թվականը ավելացվելու է 6-­ական ամսով մինչև հասցվի սահմանված 65-­ին, իսկ կանանց կենսաթոշակային տարիքը` մինչև 2027 թվականը:

Ադրբեջանի կառավարության կողմից առաջարկված նախագծի համաձայն՝ կանանց կենսաթոշակի անցնելու ենթակա տարիքը 60-­ից բարձրացվելու է 65-­ի, իսկ տղամարդկանց համար 63 տարեկանից բարձրացվել է 65 տարեկանի:

Բացի այդ, այս փոփոխութուններով նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակի բազային մասի վերացում, ինչի փոխարեն մինիմալ
կենսաթոշակը կսահմանվի 110 մանաթին համարժեք:

Օրենքի այս նախագիծը Ադրբեջանում ուժի մեջ կմտնի 2017-ի հուլիսի 1-ից: Այս նոր օրինագծի համաձայն` կենսաթոշակի անցնելու համար սահմանված պարտադիր աշխատանքային փորձի շեմը նույնպես բարձրացվում է:

Օրինագծում առաջարկվում է քաղծառայողների պարտադիր աշխատանքային փորձի շեմը 15 տարվանից դարձնել 20 , զինվորականների համար 20-­ը` 25, դատախազների համար 25-­ը` դարձնել 35, իսկ այլ մասնագիտությունների համար անհրաժեշտ պարտադիր աշխատանքային փորձը համապատասխանաբար ավելացնել 5 տարով:




Լրահոս