ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. «Ինձ վիրավորում է, որ կուսակցությունների պաստառները փչացնում են». ինչ հանձնարարականներ է տվել Վլադիմիր Գասպարյանը Շիրակի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը ներկա էր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության ցուցանիշները և որպես արդյունավետության հետագա բարելավման գործոն կարևորեց մասնավորապես օպերատիվ ծառայությունների և համայնքային ոստիկանության փոխգործակցության ապահովումը:

Անչափահասների հետ տարվող աշխատանքներում ոստիկանության պետն առանձնացրեց դպրոցական տեսուչների աշխատանքի դրական արդյունքները:

Համապետական ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին անդրադառնալով՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց լիարժեք յուրացնել ոստիկանների գործողությունների ուղեցույցի դրույթները, քաղաքացիներին բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, անհանդուրժող լինել օրինախախտումների նկատմամբ:

Ստորաբաժանումների և ծառայությունների խնդիրների քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը  խորհրդակցության մասնակիցներին տվեց համապատասխան հանձնարարականներ:




Լրահոս