
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները օրերս, սննդի շղթայի օպերատորներին հաշվառելու նպատակով կատարած շրջայցի ընթացքում Գյումրի, քաղաքի Սունդուկյան 47 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության գործող հացի և կիսաֆաբրիկատների արտադրամաս:
Արտադրամասը գործել է խիստ հակահիգիենիկ պայմաններում. արտադրվել է 3 տեսակի հաց և լավաշ, իսկ կիսաֆաբրիկատների արտադրամասը, որտեղ առկա է եղել մսեղիք և կիսաֆաբրիկատների արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, տվյալ պահին չի գործել:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, տեղեկատվությունը փոխանցվել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: