Բոլոր մանրամասնությունները մեզ մոտ ամեն հինգշաբթի ընդունվում են կոլեգիալ որոշմամբ, և այս անգամ որոշվեց նման կերպ գնալ քարոզարշավի:
Հարցին` ինչու է ՀՀԿ-ի քարոզարշավն առաջնորդում վարչապետ Կարեն Կարապետյանը, նման պատասխան հնչեցրեց Տրանսպորտի և կապի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը. «Մենք բոլորս վստահում ենք վարչապետին: Թեկուզ իր համար առաջին անգամ է, հետաքրքիր քարոզարշավ է իրականացնելու»,- հավելեց Բեգլարյանը:
Հարցին` ինչպես է նա աջակցելու և օժանդակելու եղբոր` Հակոբ Բեգլարյանի` ԱԺ ընտրություններում հաղթանակի ապահովմանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ամեն ինչ կանեմ, որ ժողովուրդը վստահի Բեգլարյան Հակոբին: Ես համոզված եմ, որ ընտրվելու դեպքում նա կլինի շատ լավ պատգամավոր»:
Հիշեցնենք` ԱԺ ընտրություններին ՀՀԿ‐ի ռեյտինգային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հակոբ Բեգլարյանը Կապի եւ տրանսպորտի նախկին նախաար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան