Մարզպետարաններում պարապուրդ է. ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական թեկնածուները, իրենց պարտականությունները թողած, արձակուրդ են մեկնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի եւ անգործության: Մարզպետարանների աշխատողներն ամբողջովին  սուզվել են ընտրական գործընթացների մեջ՝ անտեսելով իրենց անմիջական պարտականությունների  կատարումը: Բացի այդ` մարզպետարանների ղեկավար կազմի զգալի մասը ՀՀԿ կամ ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, եւ ներկայումս գտնվում է արձակուրդում:

Արձակուրդ են մեկնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը. վերջին երկուսն առաջադրվել են ՀՀԿ ցուցակով:

Իսկ մյուս մարզպետարանների դեպքում արձակուրդ են մեկնել փոխմարզպետներն ու վարչությունների պետերը:

Օրինակ՝ Կոտայքի մարզպետի երեք տեղակալներն էլ արձակուրդում են, իսկ Շիրակի մարզպետարանից արձակուրդ է մեկնել միանգամից հինգ հոգի, իսկ ահա Սյունիքի մարպետարանում, բացի Վ. Հակոբյանից, արձակուրդում են վարորդը, մամուլի խոսնակը, խորհրդականը, օգնականն ու աշխատակազմի ղեկավարը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս