Ինչու է Սերժ Սարգսյանը «բերման ենթարկել» Տիգրան Արզաքանցյանին, և ինչ կարժենա նրա վերադարձը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Տիգրան Արզաքանցյանին Սերժ Սարգսյանն է անձամբ կանչել արտասահմանից և հանձնարարել առաջադրել թեկնածությունը։ Հանրապետության ղեկավարը Հայաստանի տեղը վաղուց մոռացած Արզաքանցյանին «բերման է ենթարկել», քանի որ մինչև վերջ վստահ չի եղել, որ եղած ռեսուրսներով ու հնարավորություններով Գեղարքունիքի մարզից կկարողանա Հանրապետականի համար բավարար ձայներ ապահովել։ Դրա դիմաց Սերժ Սարգսյանը խոստացել է կարգավորել Արզաքանցյանի ընտանիքին պատկանող Պռոշյանի կոնյակի գործարանի սնանկացման հարցերը։ Դրանից հետո Արզաքանցյանը կարող է նույնիսկ պարզապես մանդատը վայր դնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս