Սևանի քաղաքապետարանում չարաշահումների բացահայտման հետքերով. ով հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեւանի քաղաքապետարանում բացահայտված աղմկահարույց չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանը, որը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ:

Մեր տեղեկություններով՝ խոսքը ավելի քան 90 մետր խողովակների անհետացման մասին է: Այս գործով հարցաքննվել է նաեւ Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, բայց որպես վկա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը քրեական գործը որակեց «օդ» եւ նշեց, թե այն հարուցվել էր՝ մեղադրանքն իր վրա «բարդելու համար»: Ի դեպ, այս գործով դատավորն է Վահագն Մելիքյանը, որը նոր է ստացել քրեական գործը եւ դեռ չի նշանակել դատաքննության օրը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս