
Տաշիր քաղաքում հանդիսավորությամբ բացվեց Կարապետյանների ընտանիքի կողմից հիմնադրված «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված նոր գերժամանակակից նախակրթարանը: Բացմանը մասնակցում էին ընտանիքի հայրը՝ Սարգիս Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, բազմաթիվ հյուրեր, ծնողներ, երեխաներ:
Առաջիկայում իր դռները կբացի նաև Ստեփանավանի մանկապարտեզը: Եվս երեք քաղաքներում՝ Սպիտակում, Ալավերդիում և Իջևանում մանկապարտեզների կառուցման աշխատանքները ընթանում են մեծ թափով:
Մանրամասները՝ տեսանյութում: